Դիմակ չկրելն այս պահին բժիշկ ու ռեսուրս է խլում վիրավոր զինվորից․ Արմեն Մուրադյանը՝ COVID-ի ցուցանիշների մասին

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Մենք հաղթելու ենք ինքնակազմակերպվածությամբ, հաղթելու ենք պետական ինստիտուտների կազմակերպվածությամբ, առողջապահական, «սպիտակ բանակի» կազմակերպվածությամբ։ Factor TV-ի հետ զրույցում խոսելով COVID-ի համաճարակի դեմ պայքարի մասին՝ այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով՝ չպետք է ամաչել՝ ասել, որ խնդիրներ ունենք․ եթե խնդիրը կա, պետք է միանգամից այդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում՝ ամբողջ շղթան կտուժի։

«Այսօր COVID-ի հետ կապված խնդիր կա՝ կապված թեժ գծի, շտապօգնության զանգերի հետ։ Խնդիրը պետք է մատնացույց արվի, հզորությունները պետք է շատացվեն։ Շտապօգնության մեքենան չի հերիքում՝ գնենք, նոր մեքենաներ պատվիրենք, չի հերիքում՝ կազմակերպենք այլ տեսակի տրանսպորտային միջոցներով, բայց ժողովուրդը պետք է բուժօգնության հասանելիության մակարդակ ունենա, որովհետև թիկունքում այս խնդիրը կարող է շատ լուրջ ճակատ ձևավորել»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նա բնակչությանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն։ Պրոֆեսորի խոսքով՝ դիմակ չկրելն այս պահին բժիշկ ու ռեսուրս է խլում վիրավոր զինվորից։

«Հեգնանքով խոսելը դիմակի մասին դավաճանությանն եմ հավասարեցնում այս պահին։ Այս պահին մի դիմակը ռեսուրս է խլելու մեր զինվորից, դա բժիշկ է խլելու, որ ես զբաղվեմ COVID-ով հիվանդով, դա մահճակալ է խլելու, որ զինվոր չպառկացնեմ, խեղդվող հիվանդով զբաղվեմ, դա շտապօգնության մեքենա է զբաղեցնելու»,- հավելեց Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։