Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նոյեմբերի 4-ին կայացած առցանց հանդիպմանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձ է կատարել Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշել են, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները: …

