Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Դասախոսը նշել է, թե ինչն է իր որոշման համար հիմք հանդիսացել. «Վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»։ Համբարձումյանը շեշտել է, որ համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը պետք է գիտակցեն, որ ուսանողներին ի սրտե նվիրված …

