Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, …

