Արցախում սև գործը կատարած իշխանությունը փորձում է Հայաստանում ճնշումներ իրականացնել. ՀՅԴ անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների, քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ, փորձելով հայ ժողովրդի ցասումը, վիրավորանքը բռնության գործիքներով լռեցնել: Այս մասին ընդդիմության հրավիրած մամուլի ասուլիսն հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետև մենք՝ ոչ միայն 17 կուսակցություններս, որոնք նախաձեռնել ենք հանրահավաքները, բողոքի ալիքը պետք է ղեկավարենք, որովհետև մեզ հետ է հայ ժողովուրդը, որովհետև չենք պատրաստվում ընդունել մեզ նետված անարժանապատվության այս սև ձեռնոցը», – ասաց Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ գործ ունեն կապիտուլայցիա իրականացրած մի քաղաքական իշխանության հետ, որը քաղաքական պատասխանատվություն չի կրում. «Մեր քաղաքական իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց»:

«Եթե վստահ եք ձեր գործողություններում, բունկերներում չէիք թաքնվի… Քաղաքական ճնշումներով չեք կարող վախեցնել… Մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք։ Եթե հայրենիքի համար պայքարը քրեական հետապնդելու գործ է, ապա բոլորս մեկ մարդու պես պայքարելու ենք։ Ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի», – ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: