Ցավոք՝ կասկածը հաստատվեց, Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք: ԱԺ նիստում այս մասին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը: «Կրկին կոչ եմ անում ձեռք առնել անվտանգության միջոցառումները: Աշխատակազմը ևս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, վարակակիր անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված և կրկին մեկուսացված է»,- տեղեկացրեց նա: Հիշեցնենք, որ առավոտյան՝ ԱԺ նիստի մեկնարկին, պատգամավորներին ներս մտնելիս դիմակներ և …