Մեսրոպ Պապիկյանը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու և «ՔՊ»-ից դուրս գալու մասին

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամաբ տեղեկացնում է, որ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Նա մասնավորապես գրում է․

«Վերջին ժամանակներս` հրադադարը հաստատելուց հետո, ապաակտիվացել էի ֆեյսբուքյան հարթակից՝ փորձելով հեռու մնալ տեղեկատվական «աղմուկից»։ Մնալով ինքս իմ մտքերի հետ, փորձեցի վերաարժեքավորել և վերաիմաստավորել շատ սկզբունքներ և արժեքներ։ Նաև մտորել պատերազմի, պատերազմում մեր պարտության խորքային պատճառների և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին։

1994-ից մինչ օրս, մենք՝ կենտրոնանալով ներքին քաղաքական պրոցեսների վրա, կորցրել էինք զգոնությունը և կապը արտաքին աշխարհաքաղաքական գործընթացների հետ, և թվում էր, թե պատերազմը հեռու է ու այն երբեք մեր դուռը չի թակի։ Հիմա հետին հայացք սևեռելով, հասկանում ես, որ մեր բոլոր ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները այնքան մանր, ճղճիմ և աննշան են թվում համեմատած արտաքին աշխարհում ընթացող պրոցեսների հետ։ Այդ աշխարհաքաղաքական պրոցեսների և դրանց լուրջ չվերբերվելու արդյունքից է, որ հայտվեցինք այս ծանր իրավիճակում։

30 տարի շարունակ մենք շարժվել ենք կեղծ օրակարգերով՝ իշխանություն, ընդդիմություն, իշխանափոխություն, հեղափոխություն և այլն։

Այնինչ, մինչ մենք քնած էինք, սահմանից այն կողմ վայրենիները ուժեր էին կուտակում և մեր երեխաների արյանն էին տենչում։

Միակ մեր օրակարգը պետք է լինի սուվերեն և հզոր պետություն ստեղծելը, իսկ դրա համար պետք է խորքային, արժեքային փոփոխություններ իրականացնել հիմնված ազգային գաղափարախոսությունների վրա։

Նման փոփոխություններին անհնար է հասնել ներկա քաղաքական-կուսակցական համակարգով։

Դեռ 2012 թվականից, ակտիվ ներգրավված եմ եղել քաղաքական պրոցեսների մեջ, իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամենահնարավորն ու անհնարինը, ձգտելով արդարության, բարեփոխումների ու մեր երեխաների համար լավ ապագայի։ Պայքարս միշտ եղել է արդարության ու օրինականության հասնելու համար։

Ինչևէ։ Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։

Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։

Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու։

Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել եմ անել հնարավորինս իմ լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։ Անգնահատելի եմ համարում ավագանու այլ անդամներից այս ընթացքում ստացածս փորձը և շնորհակալ եմ յուրաքանչյուրից։

Հ.Գ. Այժմ ժամանակն է մոտենում խոսել՝ երկար խոսել, խոսել մեր սխալների մասին, խոսել գաղափարախոսությունների մասին, խոսել մեր ապագայի մասին և գտնել այն ուղղին, որը կբերի հաղթանակների»։