Մոտ 30 անհետ կորած քաղաքացիական անձ կար, 7-ի մարմինը վերադարձվել է. Արտակ Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Անհետ կորած քաղաքացիական անձինք կան, որոնց մասին տվյալների հավաքագրումը և վերլուծությունը կատարում է Արցախի ՄԻՊ գրասենյակը, քանի որ բորորն Արցախում են եղել՝ հիմնականում իրենց բնակավայրերում, երբ ադրբեջանական ուժերը ներխուժելեն այդ բնակավայրեր: Այս մասին «Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մոտավոր հաշվարկով մոտ 30 անհետ կորած քաղաքացիական անձ կար, նրանց մի մասի ճակատագիրը պարզվել է՝ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և նրանց հետ Կարմիր Խաչը կապ է հաստատել:

11 հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինը վերադարձվել է, կամ մեր փրկարար ծառայությունն է գտել, 7-ն էլ սպանված են եղել, առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում նաև հետմահու, եղել են ականջներ կտրելու, աչք հանելու, գլխատման, դանակահարության և նմանատիպ սարսափազդու դեպքեր:

Կա նաև մի քանի դեպք՝ քաղաքացիական անձանց մասով, ադրբեջանական կողմը հրապարակել է տեսանյութեր, որտեղ կենդանի մարդկանց գլխատել են, ականջները կտրել, անմարդկային վերաբերմունք են դրսևորել, ծաղրանքի ենթարկել և այլն:

Բոլոր այս դեպքերը ուսումնասիրում ենք, բոլոր դեպքերով ինքնությունը պարզում ենք և ներկայացնում Կարմիր խաչին և ռուսական կողմին»- տեղեկացրեց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործը ադրբեջանական կողմն է: «Ադրբեջանական կողմը ակնհյատ կերպով ժամանակ է ձգում և՛ գերիների փոխանակման, և՛ դիակների փոխանակման հարցով:

Առ այսօր ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին, դրանց մի մասը փոխանակվել է, մի մասն էլ մեր փրկարար ծառայությունը, Կարմիր Խաչը և ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: