Մարադոնայի հրաժեշտի արարողությունը վերածվել է անկարգությունների․ տրավմատիկ զենք ու արցունքաբեր գազ է կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներով տրավմատիկ զենք է կիրառել համաշխարհային ֆուտբոլի աստղ Դիեգո Արմանդո Մարադոնայի հրաժեշտի արարողության ընթացքում գրանցված անկարգությունների ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ, որոնք հավաքվել են նախագահական պալատի առջև գտնվող հրապարակում, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը, ճեղքել են ճաղավանդակները՝ վախենալով, որ թույլ չեն տա հրաժեշտ տալ իրենց կուռքին:

Անկարգությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների, անվտանգության ուժերի վրա քարեր ու շշեր են նետվել: Մի քանի մարդ վիրավորվել է:

Հրաժեշտի արարողությունից հետո ֆուտբոլիստի դագաղը՝ հազար ոստիկանից բաղկացած մոտոցիկլետների շարասյան ուղեկցությամբ, տեղափոխվել է Արգենտինայի մայրաքաղաքի Բելլա Վիստա գերեզմանատուն: Ճանապարհի մի հատվածում ֆուտբոլիստի երկրպագուները խցանում են ստեղծել և դանդաղեցրել շարասյան տեղաշարժը: Գերեզմանատանը Մարադոնայի հուղարկավորությանը մասնակցել են միայն 25 հարազատներ ու ընկերներ:

Տաթև Ֆռանգյան