Լիբանանի իշխանություններն անհրաժեշտ չեն համարում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը միջազգային փորձագետների ներգրավումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին։ «Մենք Բեյրութի պայթյունի հետաքննությանը միջազգային փորձագետների մասնակցության կարիքը չունենք»,- ասել է նա։ Նախարարը նշել է նաև, որ տեղյակ չի եղել մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցողի մասին, մասնավորապես՝ այնտեղ պահվող պայթյունավտանգ բեռի։ …

