Կորոնավիրուսի հետ կապված Կառավարության հակաճգնաժամային առաջին գործողության նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը: ԱԺ-ում այսօր ունեցած ելույթում անդրադառնալով հակաճգնաժամային կառավարմանն ու արձանագրված արդյունքներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջադրված երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Փաշինյանի, ապահովելն էր, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ անձանց: «Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցային կարողությունները չէին …