Միջերկրական ծովում խուզարկված թուրքական նավը ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի առանցքում է եղել․ Անկարան վրդովված է

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Թուրքիան վրդովված է Միջերկրական ծովում Բունդեսվերի զինվորականների կողմից թուրքական նավի խուզարկությունից, սակայն նավը վաղուց է եղել ՄԱԿ-ի զենքի մաքսանենգության դեմ պայքարող փորձագետների ուշադրության կենտրոնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դեպի Լիբիա զենքի մաքսանենգության դեմ պայքարի ԵՄ առաքելության շրջանակում Գերմանիայի զինված ուժերի կողմից Թուրքիայի վրդովմունքը հարուցած նավի խուզարկությունը զգալի հիմքեր ուներ, հայտնում է dpa-ը։ Գործակալությունը վկայակոչում է Եվրամիության գաղտնի փաստաթուղթը, որից հետևում է, որ այս նավը երկար ժամանակ կասկածվում է զենքի մաքսանենգության մեջ։ Դրա հետ կապված անգամ ՄԱԿ-ի փորձագետների հատուկ զեկույց են հրապարակել, որը կազմվել է հետախուզական տվյալների հիման վրա:

Նոյեմբերի 22-ին գերմանական պարեկային «Համբուրգ» նավը կալանել է կասկածելի բեռնատար նավը Լիբիայի Բենղազի քաղաքից 200 կիլոմետր դեպի հյուսիս: Գերմանացի նավաստիները սկսել են ստուգել նավի բեռը, բայց Թուրքիայի իշխանությունները, որոնց դրոշի տակ է նավարկում նավը, մի քանի ժամ անց վետո են կիրառել խուզարկության դեմ: Արդյունքում, գերմանացի նավաստիները ստիպված են եղել ընդհատել ստուգումը:

Անկարայի գնահատմամբ՝ խուզարկությունն անօրինական էր։ Իսկ թուրքական Anadolu պետական գործակալության փոխանցմամբ՝ ի նշան բողոքի՝ Գերմանիայի, Իտալիայի և ԵՄ դեսպանները կանչվել են Թուրքիայի արտգործնախարարություն:

Տաթև Ֆռանգյան