Բեռլինյան «Շարիտե»-ից հայտնել են, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել կլինիկայից։ Ընդհանուր առմամբ, նա գերմանական հիվանդանոցում 32 օր է անցկացրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կլինիկայի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է այնքան, որ բժիշկները հնարավոր են համարել նրան դուրսգրումը։ Միաժամանակ նշվում է, որ մասնագետները թեև հնարավոր են համարում …

