Մակունցը չի հերքում՝ Փաշինյանին փոխարինելու շուրջ քննարկում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

«Ես այլ պատգամավորների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանեմ, իսկ մեր ներքին քննարկումների հետ կապված այն, ինչ արդյունք ունենք, ունենք այդ արդյունքը: Ես նպտակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել»- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությանը, թե ինքը «Իմ քայլի» ներսում առաջարկել է փոխել վարչապետին, և դրա շուրջ քննարկում է եղել:

«Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ»,- նշեց Մակունցը՝ չհերքելով, որ եղել է Փաշինյանին փոխարինելու շուրջ քննարկում:

Ճշտող հարցին, թե որն է եղել հիմնավորումը, որ որոշվել է վարչապետին փոխելու նախաձեռնությամբ հանդես չգալ, Մակունցը պատասխանեց. «Հիմնավորումն այն է եղել, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով  չի կարելի առաջնորդվել: Հետևաբար արտահերթ ընտրությունների առաջարկի օրակարգը կա և ըստ այդմ կշարժվենք առաջ»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «Իմ քայլի» պատգամավորներին սպառնալիքներով, կոմպրոմատներով ստիպում են դուրս չգալ խմբակցությունից, Մակունցն ասաց. «Դուք «Իմ քայլից» դուրս եկած բոլոր պատգամավորների հետ հարցազրույց վարել եք, որևէ պատգամավոր կաշկանդված չէ ներկայացնել այն ինչ եղել է և բնականաբար, իրենք ձեզ նման բան չեն ասել և չեն կարող ասել, քանի որ նման բան չկա: Ինչ վերաբերում է մանդատներ դնելուն կամ խմբակցությունից դուրս գալուն, նման խնդիր չկա այս պահին»:

Մանրամասները՝ տեսանյութում: