Կորոնավիրուսի համավարակից տուժել են նաև առևտրականները, որոնք արդեն կես տարուց ավելի է՝ զրկվել են բնականոն աշխատանքի հնարավորությունից։ Factor.am-ը շրջայց կատարեց ամենամեծ տոնավաճառներում․ Մալաթիայի շուկայում և «Առինջ-մոլում» անգամ նոր ուսումնական տարվան ընդառաջ ակտիվություն չէր նկատվում։ Առևտուր չկա նաև «Վերնիսաժում»։ Վաճառականները բողոքում են՝ շրջանառությունը կրճատվել է մինչև 90 տոկոսով։ «Առինջ-մոլի» փոխտնօրեն՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ …