Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ բակում իրեն աջակցող քաղաքացիներին։ Երկրորդ նախագահը նրանց խնդրեց՝ գնալ տուն, արևի տակ չկանգնել. «Եկել եմ Ձեզ շնորհակալություն հայտնելու, դա ուժ է հաղորդում։ Չեմ ուզում, ձեր օրացույցում …

