Ինչու տապալվեց Փաշինյանի մոսկովյան այցը. վարչապետի գրառումը և ստորագրած հայտարարությունը հակասում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը Երևանում տապալված են համարում: Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիրները, անդրադառնալով Փաշինյանի մոսկովյան այցին, որտեղ եռակողմ ձևաչափով հանդիպում կայացավ Ալիևի և Պուտինի հետ, նշում են՝ չի լուծվել հայկական կողմի համար առանցքային՝ գերիների փոխանակման խնդիրը։

Փաշինյան-Պուտին-Ալիև՝ շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո ճեպազրույցում կողմերը հայտնեցին, որ նոր հայտարարություն են ստորագրել, որը բաղկացած է 4 կետից և վերաբերում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, այն է՝ ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը։

Երեկ ստորագրված հայտարարության բովանդակության ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց երեք օր առաջ՝ հունվարի 8-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործմանъ հայկական կողմի առաջնահերթությունը նախ և առաջ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումն է, հետո միայն տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Երևանի օրակարգը Մոսկվայում տապալվեց, քանի որ, ըստ նրա, բանակցային սեղանին հայկական կողմը ներկայացնում էր պարտության սիմվոլ վարչապետը, այլ ոչ թե նոր ղեկավար:

Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանը պետք է նստեր ինքնաթիռ և հետ վերադառնար, երբ տեսել է, որ օրակարգում գերիների փոխանակման հարցը բացակայում է:
Ընդդիմադիրների քննադատությունների ֆոնին իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ եռակողմ հանդիպման ժամանակ ծավալուն քննարկվել է գերիների վերադարձի հարցը:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ համակարծիք չէ, որ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է զրոյական արդյունքով:
Ընդդիմությունից հակադարձում են՝ Փաշինյանն ուժ չունի, որ ադրբեջանական բանտերից գերիներին հետ բերի: Բաքուն, ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի, գերիներին և մյուս անձանց չի վերադարձնում Երևանին, քանի որ տարածաշրջանում այլ պլաններ ունի:

Երեկ եռակողմ հանդիպմանը Կրեմլում հաջորդել են նաև Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև առանձին հանդիպումները։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ անդրադարձել է գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների փոխանակման հարցին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ այդ հարցում աջակցության համար։ Իսկ աջակությունը, որի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել, հանրությանը դեռ տեսանելի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան