Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում երկու տղամարդու են դանակահարել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։

Ժամը 14.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 27 և 35 տարեկան երկու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց։

Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ թե տուժողները որտեղից և երբ են բուժօգնության դիմել։ Պարզվեց՝ երկուսն էլ Ամբերդ գյուղի բնակիչներ են, որտեղ էլ մոտ մեկ ժամ առաջ կատարվել էր դեպքը։

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցվեց քրեական գործ։

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկեց՝ դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ։
Շուտով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր Ամբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նա խոստովանել է կատարածը։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։