Պաշտոնական Մոսկվան ՀՀ քաղաքացիների համար խտրական որոշում է ընդունել: Ռուսաստանը կառավարության մակարդակով որոշել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով ՌԴ մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանել՝ բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը հաստատվել է փոխադարձ հիմքի վրա: …

