Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Էս որ շատ չանհանգստանաք»,- գրել է նա։

