Ղրղզստանը հրաժարվել է Pfizer ընկերության անվճար պատվաստանյութից

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ղրղզստանը հրաժարվել է Pfizer ընկերության պատվաստանյութից դրա պահպանման համար անհրաժեշտ սառնարանների բացակայության պատճառով, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ալիմկադիր Բեյշենալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ առաջարկել են ամերիկյան Pfizer պատվաստանյութը։ Սակայն պատվաստանյութը պետք է պահել -70 աստիճանում։ Մեզ ցանկանում էին ավելի քան 1 միլիոն պատվաստանյութ տալ անվճար։ Դրանք բերելու, պահելու ու պատվաստելու համար մեզ անհրաժեշտ են սառնարաններ։ Սակայն մենք այդպիսի սառնարաններ չունենք»,- հայտարարել է նախարարը «Առաջին ռադիոյին» տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ նման ջերմաստիճան ապահովող մեկ սառնարանն արժի շուրջ 4000 դոլար:

«Pfizer պատվաստանյութը պահելու համար մեզ անհրաժեշտ է ևս 2 միլիոն դոլար: Ավաղ, բյուջեում այդպիսի գումար չկա», – ասել է նա:

Ինչպես ընդգծել է Բեյշենալիևը, Ղրղզստանը ներկայումս բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ հանրապետություն ռուսական պատվաստանյութ մատակարարելու շուրջ. այն պահվում է -2-ից -18 աստիճանում:

 

Տաթև Ֆռանգյան