Այո, թող թիմով հեռանան, այնպես չի, որ մեկը դեմ է. Էդմոն Մարուքյանը՝ Լենա Նազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

«Մենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չենք ներկայացրել: Դա վարչապետի, իշխող ուժի օրակարգն է: Այս մասին ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ի պատասխան իշխանության դիրքորոշման, որ ընդդիմությունը մտավախություն ունի արտահերթ ընտրություններով խորհրդարան չանցնելու՝ Մարուքյանը նշեց. «Լուսավոր Հայաստանը», ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, գոնե որպես խորհրդարանական ուժ, պատրաստ է արտահերթ ընտրություններին կամ հերթական ընտրություններին: Երբ էլ խորհրդարանը ցրվի և արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, մենք պատրաստ ենք: Բայց խորհրդարանը ցրվելու մեկ մեխանիզմ կա. պետք է վարչապետը հրաժարական տա, խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, խորհրդարանը ցրվի, որից 40 օր հետո անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Թող բեռը որևէ մեկի վրա չգցեն, հրաժարական տան»:

Մարուքյանի կարծիքով՝ ճգնաժամը իշխող քաղաքական ուժի մեջ է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Լենա Նազարյանը հայտարարել է, թե չեն կարող կատարել ընդդիմության պահանջը, որ վարչապետը հրաժարական տա, եթե հեռանան, պետք է թիմով հեռանան, Մարուքյանը նշեց. «Ողջունում եմ այդ մոտեցումը: Այո՛, թող թիմով հեռանան, այնպես չէ, որ մեկը դեմ է: Իրենց թիմի բերած արհավիրքն է, որ այսօր տեղի է ունենում»: