Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերի 25-ի հայտարարությամբ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս որոշման համար որպես փաստարկ նա նշեց այն, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների նախաձեռնած գործընթացը չստացավ ժողովրդի աջակցությանը։ Օրեր առաջ արտահերթի շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով Փաշինյանը հանդիպեց խորհրդարանական 2 ուժերի՝ ԲՀԿ ղեկավար …

