Քանի մարդ է այցելելու Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը այսօր կերդվեն կորոնավիրուսային համավարակի ու անվտանգության վերաբերյալ անհանգստությունների պատճառով խիստ կրճատված երդմնակալության արարողության ժամանակ, գրում է Fox news-ը։

Երդմնակալության հանձնաժողովը մեծապես խորհուրդ է տալիս մարդկանց անձնապես չայցելել միջոցառմանն ու դրան հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Մեծ էկրաններին արարողությունը չի ցուցադրվելու, հետաձգվել է նաև ճաշկերույթն ու պարահանդեսը։ Երդմնակալության միջոցառումների պաշտոնական տոմսերը սովորաբար բաժանվում են Կոնգրեսի գրասենյակների կողմից, անվճար: Սովորաբար, գրասենյակներին շուրջ 200,000 հրավիրատոմս է բաժանվել ընտրողներին հանձնելու համար։ Սակայն այս տարի հրավիրատոմսերի թիվը սահմանափակ է և այն տրվել է միայն կոնգրեսականների ու մեկ հյուրի համար, ինչը նշանակում է, որ ոչ մի ընտրողի համար տոմսեր չեն լինի։

The Washington Post -ը գրում է, որ ընդհանուր առմամբ շուրջ 2000 մարդ ներկա կլինի երդմնակալությանը, այդ թվում նաև 200 «VIP» հյուրերը։

Համեմատության համար նշենք, որ ավելի քան 500,000 մարդ է այցելել 2009 թվականանի Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը։

 

Տաթև Ֆռանգյան