Յոշիհիդե Սուգան հայտարարել է՝ ՌԴ-ի Կուրիլյան կղզիների վրա տարածվում է Ճապոնիայի ինքնիշխանությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ճապոնական կողմը բանակցությունների առարկա է համարում ՌԴ Կուրիլյան կղզիների ողջ հարավային հատվածը, ընդ որում այդ տարածքներում, ըստ Տոկիոյի՝ տարածվում է Ճապոնիայի ինքնիշխանությունը։ Նման պնդմամբ է հանդես եկել երկրի վարչապետ Յոշիհիդե Սուգան՝ խորհրդարանում քննարկումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսային տարածքները կղզիներ են, որոնց վրա տարածվում է մեր ինքնիշխանությունը։ Բացի այդ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցությունների առարկա է հանդիսանում բոլոր 4 հյուսիսային կղզիների պատկանելության որոշումը։ Սա մեր կառավարության հետևողական դիրքորոշումն է»,- ասել է նա ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք՝ անցյալ դարի կեսերից Մոսկվան ու Տոկիոն ընդհատումներով բանակցում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագրի շուրջ: Դրա վերջնական կնքնման համար հիմնական խոչընդոտ է հանդիսանում Կուրիլյան կղզիների հարավային մասի պատկանելության հարցը: 1945 թվականին ամբողջ արշիպելագը մտցվել է Խորհրդային Միության կազմի մեջ, սակայն Տոկիոն վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրայի, Շիկոտանի  և այժմ անմարդաբնակ դարձած կղզիների խմբի պատկանելությունը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային իրավական հիմնավորում, կասկածի տակ չի կարող դրվել:

 

Տաթև Ֆռանգյան