Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան որպես կասկածյալ անցնում է իշխանության զավթման հրապարակային կոչերի քրեական գործով։ ՏԱՍՍ-ին այս մասին ասել է Կոլեսնիկովայի փաստաբան Լյուդմիլա Կազակը։ «Դա հայտնի դարձավ այսօր, իմ պաշտպանյալին այցելությունից և գործի նյութերին ծանոթանալուց հետո»,- ասել է Կազակը։ Նա հավելել է, որ Կոլեսնիկովան «մարտական տրամադրություն» ունի, շարունակում «նույն դիրքորոշումն ունենալ, ինչ …