ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար. Լին Թրեյսի

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով հոդված է հրապարակել, որում նշել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին:

«Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։

Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է»։ Ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։

Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։

Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։

Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։

Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։

Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։