Ռուսաստանի առղջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Հունգարիայի արտգործնախարար ու արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է ռուսական «Արբանյակ V» պատվաստանյութը Հունգարիա մատակարարելու հարցը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 27-ին Բուդապեշտում: …

