Դատավորներ ունենք՝ ստանձնել են պետական ահաբեկչության հովանավորչությունը․ ուզում եմ գնահատական տաք․ Բաբաջանյանը՝ Ջհանգիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց անդրադառնալ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությանը և դրան հաջորդած զարգացումներին, որոնք բխում էին դատարաններին ուղղված այդ մարտակոչից. «Դատավորներ ունենք՝ ստանձնել են պետական ահաբեկչության հովանավորչությունը:

Ահաբեկչական հայտարարություններ արած անձանցից որևէ մեկը չի վերցվել կալանքի տակ: Խնդրում եմ գնահատական տաք ԲԴԽ նախագահի հայտարարությանը և պետական ահաբեկչությունը հովանավորած դատավորներին»:

Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց, որ ինքը քաղաքական անձ չէ. «Բայց եթե այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցվի, և ԲԴԽ-ն քննարկի, ես իմ տեսակետը, իհարկե, կհայտնեմ: Մեծ սիրով կսպասեմ այդ կարգապահական վարույթներին»:

Պատգամավորը խնդրեց որպես իրավաբան և քաղաքացի արտահայտել իր վերաբերմունքը Ռուբեն Վարդազարյանի հայտարարության վերաբերյալ:

«Հիմա դուք ինչ եք ուզում՝ ես էստե՞ղ պատասխանեմ, թե՞ գնամ էնտեղ հնարավոր պարագայում մասնակցեմ: Այ որ ասեք` ինչ եք ուզում, կասեմ»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: