Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: …

