Եվրոպական խորհրդարանը խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում․ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունեց թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները:

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։

Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։

Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նկատում է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ»։

Այնուհետև Էվինյանն ավելացնում է․ «Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։

Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրությունում: