Հունվարի 23-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված …

