Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում հունվարի 23-ին նախատեսվում է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների …

