Համավարակի դեմ պայքարն ԱՄՆ-ում որդեգրում է այլ ուղղություն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այսօր, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով մահացել է ավելի քան 405 հազար մարդ, նախագահ Ջո Բայդընը ներակայացնում է համավարակի դեմ իր պայքարի ծրագիրը. գրում է VOA-ն:

«Մեր ազգային ռազմավարությունը խելամիտ է, քանի որ այն հենված է ոչ թե քաղաքականության, այլ գիտության վրա: Այն հենված է ճշմարտության, այլ ոչ թե մերժման վրա», ասել է նա:

Բայդընն ասում է, թե սա պատերազմական իրավիճակի է նման, եւ որ ինքը դաշնային բոլոր գործակալություններին ու մասնավոր ճյուղին հրահանգել է ձեռնարկել այն բոլոր միջոցները, որոնք հարկավոր են մարդկանց պաշտպանելու, թեստավորելու ու պատվաստելու համար:

ԱՄՆ-ը նաեւ փորձում է վերանորոգել առողջապահության միջազգային կառույցների հետ իր կապերը: Սպիտակ տան առողջապահության հարցերով խորհրդական Էնթընի Ֆաուչին ասել է, որ ԱՄՆ-ը նորից անդամակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ իր կողմից կանի հնարավորինը` համաշխարհային համավարակի դեմ լրջորեն պայքարելու համար:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը նորից միանում է COVAX-ին: Հիշեցնենք, որ սա պետությունների 92 անդամ ընդգրկող կազմակերպություն է, որից հրաժարվել էր Թրամփը «Ամերիկան առաջնային է» իր կարգախոսի ներքո: Իսկ կազմակերպության նպատակն է ամբողջ աշխարհում ապահովել կորոնավիրուսի թեստավորումները եւ հիվանդության դեմ պատվաստումները:

Առողջապահութան համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը գոհ է ԱՄՆ-ում այս փոփոխությամբ, քանի որ, ասում է նա, առանց աղքատ պետություններին հարուստ պետությունների կողմից ցուցաբերվող օժանդակության, անհնար կլինի վերացնել համավարակը:

ԱՄՆ-ում մինչ այժմ պատվաստումներ է ստացել ավելի քան 17 միլիոն մարդ: Բայդընի վարչակազմն աշխատում է, որպեսզի կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում ապահովվի հարյուր միլիոն ամերիկացիների պատվաստումը: