Սիսիանի տարածաշրջանի՝ «Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է
Հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի՝ «Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է։
«Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ». տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: