Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ «Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ …

