Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ու մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզետ Հովհաննես Հարությունյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլի» Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Նազելի Բաղդասարյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար ու հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել։

Ի դեպ, Տիգրան Պետրոսյանը հանդիպմանը չի մասնակցել, ըստ Պապիկյանի՝ «ինչ-ինչ պատճառներով»։ Նշենք, որ նախկին մարզպետը հրապարակային դեռևս չի խոսել իր հրաժարականի պատճառների մասին, խոստացել է ասուլիս հրավիրել և պարզաբանել։

«Իմ օրոք Շիրակի մարզպետները եղել են երեքը, և նրանց գործունեությունը մեկը մյուսի շարունակությունն է եղել։ Լիահույս եմ, որ պարոն Հարությունյանը ևս այս ավանդույթը կշարունակի, և 2018 թվականից սկսած այն փոփոխությունները, որ ձեռնարկել ենք մարզում, շարունակական կլինեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով նորանշանակ մարզպետին այս դժվարին ժամանակահատվածում պատասխանատվությունն իր ուսերին վերցնելու համար, քանի որ առաջիկայում կարևոր անելիքներ կան։

Նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշել է, որ 2021 թվականը բոլորի համար լինելու է ուժերի ներդրման տարի, և որ «ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք պատրաստ հանուն հայրենիքի»։ Ըստ նրա՝ պետք է ժամանակ չխնայել և օր առաջ հաղթահարել այս ծանր ու դժվարին ժամանակահատվածը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 2016 թվականին եղել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018-ին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն տեղակալ, իսկ 2019-ին նախ՝ առողջապահության նախարարի խորհրդական, ապա՝ տեղակալ։

Էմմա Չոբանյան