Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս …

