Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
26.01.2021 | 16:26Տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակում Իրանի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։