Մի քանի տարի առաջ հնարավորություն ունեինք հասնել ԼՂ հակամարտության շուրջ համաձայնության․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Մի քանի տարի առաջ հնարավորություն ունեինք ՌԴ առաջարկների հիման վրա հասնել ԼՂ հակամարտության շուրջ համաձայնության։ Այս մասին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը համակ ուշադրությամբ հետևել ենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ մեզ հետ համանախագահում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մենք ամենահետևողականն ենք եղել, տարատեսական գաղափարներ առաջ քաշելով,  որոնք թույլ կտային հասնել հակամարտության կարգավորմանը։ Մի քանի տարի առաջ մենք հնարավորություն ունեինք ՌԴ առաջարկների հիման վրա, որոնց աջակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, հասնելու հակամարտության շուրջ համաձայնության, ինչը թույլ կտար պահպանել մի քանի տասնյակ հազար մարդկանց կյանք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Սակայն, ցավոք, այն ժամանակ դա տեղի չունեցավ»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ այժմ հակամարտությունը ունեցել է գրեթե նույն հանգուցալուծումը, սակայն հազարավոր զոհերի գնով։

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում անուշադրության մատնել ԼՂ հակամարտությունը, ինչի մասին է վկայում վերջերս կայացած Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ ղեկավարների հանդիպումը։

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված նոր մարտահրավերներին՝ Լավրովը նշել է, որ  Հայաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից բացի, տարածաշրջանում «խաղաղություն են ցանկանում նաև Իրանը, Թուրքիան ու Վրաստանը, որը Հարավային Կովկասի մի մասն է, և արդեն նախաձեռնություններ են հնչում նոր հարաբերություններ կառուցելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրականությունը։ Իրականություն, երբ չկա պատերազմ, իսկ արգելափակումներն ու նորմալ կյանքի համար մյուս խանգարող հանգամանքները վերացվել են՝ երկիր մոլորակի վրա այս կարևոր տարածաշրջանում»։

 

Տաթև Ֆռանգյան