Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ. հաղորդում է ermenihaber-ը: Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող «Սուրբ Կույսեր» վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին …