Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը, որին պաշտոնական Բաքուն «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին։ «Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում լիովին մեկուսացած են պահում, և նա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունս, մոտավորապես, զրոյի …

