ԵՄ-ն ողջունել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի երկարացումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրամիությունը ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի (СНВ-3) երկարացումը, ինչը կարևոր ներդրում է միջազգային անվտանգության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ ու Ռուսաստանի միջև СНВ-3-ի ժամկետները ևս 5 տարով երկարաձգելը։ Սա կարևորագույն ներդրում է միջազգային ու եվրոպական անվտանգության համար։ Պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական մրցակցությունն ու բարձրացնում է ռազմավարական կայունությունը միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն պետությունների միջև կանխատեսելիության բարձրացման ու փոխադարձ վստահության հաշվին»,- նշել է նա։

Ստանոն ընդգծել է, որ ԱՄՆ ու ՌԴ միջև երկխոսությունը կարևոր քայլ է հանդիսանում ապագա նոր պայմանագրի ու ռազմավարական կայունությունը պահպանելու համար սպառազինությունների վերահսկման հնարավոր նոր մեխանիզմների ստեղծման համար։

Երեքշաբթի օրը ռուսական ու ամերիկայան կողմերը СНВ-3-ի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ նոտաներով են փոխանակվել։

Տաթև Ֆռանգյան