Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված հարցի քննարկումը։ Հերթագրված պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը. գրում է 1lurer.am-ը: Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ …