«Անընդհատ խոսում են Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից, բայց ուզում եմ իմանալ՝ դահլիճում գտնվողներից քանի՞ հոգի են գնացել Սյունիքի այդ տարածքները, տեսել, խոսել, հասկացել, և հանդիպել սահմանապահների հետ։ Եթե գնացել եք, շատ լավ է»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան տեղից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ասելով. «Գումար չենք ստացել ձեզ նման ԱԺ-ից»: …

