Ծառայողական քննություն պետք է նախարար Հակոբ Արշակյանի նկատմամբ սկսվի, ոչ թե՝ աշխատակիցների. Սոֆյա Հովսեփյանը՝ ցուցահանդեսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 13:32
Հալաբյան փողոցում «Range Rover» է այրվել․ կա տուժած
28.11.2026 | 13:17
Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է
28.11.2026 | 12:51
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության գործով
28.11.2026 | 12:38
ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով
28.11.2026 | 12:20
Դպրոցների էլեկտրոնային հասցեներին ֆիշինգային նամակներ են ուղարկվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
28.11.2026 | 11:52
Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
28.11.2026 | 11:27
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
28.11.2026 | 11:16
«Ինտեր Մայամին» դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
Բոլորը

Հերթական անգամ ցցուն կերպով անփութություն դրսևորվեց. Հակոբ Արշակյանի պարզաբանումը հիմնավորված չէր: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս Աբու Դաբիում անցկացվող ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության, մասնակցում էր ոչ պատշաճ պատրաստվածությամբ, և ռազմարդյունաբերության նմուշների փոխարեն բուկլետներ ցուցադրվեցին:

«Արդյո՞ք մեր ժողովուրդը, մեր ազգը արժանի է այս անպատվաբեր մոտեցմանը և այսչափ անփույթ վերաբերմունքին: Մեկ տարի առաջ գումար էր տրամադրվել, և արդյո՞ք հնարավոր չէր պատշաճ կերպով ներկայանալ աշխարհին: Երբ որ հոգի չես դրել ինչ-որ բանի մեջ, հոգացավություն էլ չես ցուցաբերում: Փաստացի այդ իրողությունն է արձանագրվել»,- նշեց Հովսեփյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ նախարարի խոսքով՝ ծառայողական քննություն է սկսվել, բայց ծառայողական քննություն պետք է սկսել հենց իր՝ Հակոբ Արշակյանի նկատմամբ, ոչ թե աշխատակիցների:

Մանրամասները՝ տեսանյութում: