Հայտնի են ՊՊԾ գունդը գրավածների պատժաչափերը, Իսկանդերի թեմայով Փաշինյանին պատասխան Մոսկվայից․ Լուրեր

Լուրեր

23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հրապարակել է վճիռը։ Գրավմանը մասնակցած խմբի անդամների մեծ մասը դատապարտվել է 7-10 տարի ազատազրկման, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ազատազրկման։ Խմբի անդամներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Խմբի անդամներից Արմեն Բիլյանը ոստիկանի սպանության համար մեղավոր չի ճանաչվել, նրան նշանակվել է 4 տարի ազատազրկում։

—
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զորամասերից մեկում եղած միջադեպի վերաբերյալ, երբ զինծառայողները չեն ենթարկվել հրամանատարության հրահանգներին։ ՊՆ հայտարարության համաձայն՝ մի խումբ զինծառայողների հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդից զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։

Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց զորամասեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

—
«Իսկանդերի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է ուսումնասիրվի։ Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Նա ասել է, որ ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն։

—
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ կոռուպցիոն ռիսկեր չեն տեսել զրահաբաճկոնների ներմուծման գործընթացում։ Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ դրանք գնվել են եռակի թանկ գնով՝ Հավհաննիսյանը ասել է, որ գաղտնիության պատճառով չի կարող հանրային անդրադառնալ հարցին։

—