Զրահաբաճկոնների ներկրման գործում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

«Առհասարակ զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը ենթադրում է գաղտնիություն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե պատերազմի օրերին կառավարությունը զրահաբաճկոններ է գնել բարձր գնով՝ 600 դոլարով:

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այս հարցին հանրային մակարդակով չի կարող անդրադառնալ. «Առհասարակ ռազմական նշանակության ապրանքների ներկրման, ծավալների, քանակի, գնի վերաբերյալ հանրային տեղեկատվություն չի կարող ներկայացվել»:

Անդրադառնալով ներմուծման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ներմուծման գործընթացում իրենք կոռուպցիոն ռիսկեր չեն տեսել: «Քննություն կամ որևէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով լուրերին, թե պատերազմի ընթացքում Ֆրանսիայից եկած հումանիտար օգնությունն իր նպատակին չի հասել, քանի որ մաքսազերծման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրները մաքսային ձևակերպումների հետ չեն կապված: Պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների  հետ կապված խնդիրներ չեն եղել, դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ: Մասնավորապես հիշատակված դեպքի առնչությամբ ասեմ, որ ապրանքը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից: Ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն, այսինքն՝ ապրանք ներկրողն է պարտավոր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի ձևակերպումների գործընթացը սկսվի: Իսկ տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»:

Մանրամասները՝ տեսանյութում: