Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» մասին պետք է ուսումնասիրվի. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Հրանտ Բագրատյանը խոսում է ինչ-որ բաների մասին, որ վաղն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ։ Այդպիսի դրսևորում են ցուցաբերում նաև շատ այլ պաշտոնյաներ, այդ թվում Սերժ Սարգսյանը։ «Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը, ինչն անթույլատրելի էր։ Ես որևէ նման կրակոցի հաստատման կամ չհաստատման մասին չեմ խոսի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությանը:

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. հանրապետության վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի:

Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ: Պատեկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն», – ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այդտեղ իրենց հանձնաժողովը լուրջ անելիք ունի, և վերահսկողությունը պետք է ավելին լինի, քան մինչ այժմ:

Հարցին՝ մինչ պատերազմը հայտնի չէ՞ր, որ Իսկանդերը խնդիրներ ունի, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանի համար պետք է հայտնի լիներ․

«Մեր զորքերի պատասխանատուների համար պետք է հայտնի լիներ, որովհետև առնելուց նաև ստուգման մեխանիզմներ կան, թե ինչ ենք առնում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում: