2020 թվականի հուլիսի 11-ի տվյալների համաձայն` Վրաստան «ներկրված» 272 կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը՝ 46,6 տոկոսը, եկել է Ռուսաստանից (127 դեպք): Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) կողմից հրապարակված վիճակագրության մեջ, գրում է aliq.ge-ն։ Դեպքերից 23-ը Վրաստան է բերվել Թուրքիայից, իսկ 21-ը՝ Ադրբեջանից ու Հայաստանից: Կորոնավիրուս է հաստատվել հիմնականում բեռնատար մեքենաների վարորդների մոտ, …